8853 դիտում
22:52 05-11-2021
Հերքում. Գյումրու բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում նորածին չի մահացել
Լրատվամիջոցները «Գյումրու ծննդատանը երեխա է մահացել. հայրն այրել է ծննդատան նախասրահը» վերտառությամբ նյութեր են հրապարակել, ինչը, թյուրիմացաբար, ընկալվել է որպես նոր դեպք:
Տեղեկացնենք, որ դեպքը տեղի է ունեցել 2006 թվականին, երբ դեռ Գյումրու ծննդատունը չէր գործում Գյումրու բժշկական կենտրոնի կազմում:
Ինչ վերաբերում է նշյալ դեպքին՝ նկատենք, որ Ա. Մ.-ի երեխան 2006 թվականին ծնվել է թերքաշ։ Տեղափոխվելով այլ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք` առողջական խնդիրների պատճառով նորածինը մահացել է: Երեխայի հայրը պարբերաբար հիշելով դժբախտ դեպքն այցելում է Գյումրու ծննդատուն և կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծում:
Հերթական դեպքը տեղի է ունեցել 2021 թվականի մարտի 6-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, ինչի մասին էլ կես տարի անց հայտնել են լրատվամիջոցները:
Տեղեկատվական դաշտում շփոթմունք չառաջացնելու համար լրատվամիջոցների մեր գործընկերներին խնդրում և հորդորում ենք տեղեկությունը հրապարակել լիարժեք՝ հասարակության մեջ շփոթմունք չառաջացնելու համար:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
17652 դիտում
21:12 14-07-2022
«Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում ծնունդների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է
4708 դիտում
07:58 17-07-2015
«Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին երեխա է մահացել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
895 դիտում
23:07 22-01-2025
Վարչապետն ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներին
985 դիտում
22:54 22-01-2025
Վաղը կշարունակվեն «Հունիսի 12-ի» գործով հիմնական դատալսումները․ փաստաբան