2719 դիտում
10:01 14-07-2022
«Սև կատու»՝ Տրոցենկոյի և Փաշինյանի միջև. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, խիստ սրվել են «Գեոպրոմայնինգի» և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» փաստացի սեփականատեր Ռոման Տրոցենկոյի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները: Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, թե Փաշինյանը զայրացած է այնքան, որ անգամ արգելել է իր նեղ շրջապատից որևէ մեկին բարեխոսել կամ միջամտել Ռոման Տրոցենկոյի և նրա հանքարդյունաբերական բիզնեսի հետ կապված որևէ հարցով:
Ըստ նույն աղբյուրների, Փաշինյանի զայրույթի պատճառները մի քանիսն են, այդ թվում՝ որոշ էական ներդրումային և այլ խոստումների չկատարումը, ինչպես նաև ԶՊՄԿ-ի բաժնեմասի ձեռքբերման և փոխանցման ընթացքում այնպիսի գործողությունները, որոնք վաղ թե ուշ լուրջ հետևանքներ են առաջացնելու:
Միաժամանակ, ըստ մեր տեղեկությունների, կառավարությունում վստահ են, որ Տրոցենկոյի կողմից բաժնետոմսերի ձեռքբերումը դատարանի կողմից անվավեր կճանաչվի, իսկ այդ դեպքում այս իշխանություններն ունեն ցանկացած նոր բաժնետիրոջ հետ համարժեք պայմանավորվածության հասնելու, այն է՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից նորից բաժնեմաս «նվեր» ստանալու համապատասխան ռեսուրս»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1510 դիտում
09:00 26-11-2024
Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
Այս բաժնից
1132 դիտում
07:30 23-11-2024
Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ»
1306 դիտում
09:06 21-11-2024
Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»