Կադրերը հերքում են ՀՀ վարչապետի և ՀՀ ոստիկանապետի միջև իբրև թե «սև կատու անցնելու» մասին «խիստ հավաստի» լուրերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մինչ զանգվածային լրատվամիջոցները, հղում անելով իրենց «խիստ հավաստի» աղբյուրներին, հայտնում են, թե ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «միավորվել և պայքարում են», որպեսզի պաշտոնանկ արվի ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, այսօր «Հաղթանակ» զբոսայգի ժամանած ՀՀ վարչապետն ու ոստիկանապետը հերքեցին շրջանառվող լուրերը:
Ավելին՝ Վլադիմիր Գասպարյանը լրագրողների հետ զրույցում անձամբ անդրադարձավ իր պաշտոնանկության մասին լուրերին և հետևյալ հեգնական պատասխանը տվեց. «Ինչպես տեսնում եք, այդ լուրերը համապատասխանում են ճշմարտությանը, ես պաշտոնանկ եմ եղել»:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, թե ինչպեսի ջերմ մթնոլորտում տեղի ունեցավ Հ. Աբրահամյանի և Վ. Գասպարյանի հանդիպումը: