3918 դիտում
23:12 13-07-2022
Ինչո՞ւ է Գոռ Մինասյանը Բահրեյնի հավաքականում հանդես գալու. պարզաբանում է Հրաչյա Ռոստոմյանը
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոսմյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Գոռ Մինասյանը՝ Բահրեյնի հավաքականում հանդես գալու թեմային:
«Սիրելի՛ մարզասերներ, մարզաշխարհը լուսաբանող հարգելի՛ լրատվամիջոցներ,
Հարկ ենք համարում պարզաբանել Ծանրամարտի Հայաստանի հավաքականի հետ կապված վերջին տեղեկատվությունը:
Նախ՝ թույլ տվեք միանգամից հերքել Ծանրամարտի ֆեդերացիայի կողմից մեր ծանրորդներից մեկի՝ այլ երկրի ծանրամարտի հավաքականին «փոխանցելու» իրավունքը:
Խնդիրը կայանում է հետևյալում՝ մրցակարգի համաձայն Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում ամեն երկիր նույն քաշային կարգում կարող է ներկայանալ երկուական մարզիկով: Ի ուրախություն մեզ՝ մենք գերծանր քաշային կարգում ունենք գրեթե հավասարազոր ուժերի և հնարավորությունների երեք տիտղոսակիր մարզիկներ՝ Վարազդատ Լալայան, Գոռ Մինասյան և Սիմոն Մարտիրոսյան:
Նման պարագայում մարզիկներից մեկը կա՛մ պիտի փոխի քաշային կարգը, ինչը գրեթե անհնար է, կա՛մ ավարտի կարիերան: Ստեղծված իրավիճակում լավագույն ելքը ծանրորդի համար, որպեսզի ազգային ֆեդերացիան թույլատրի նրան՝ հանդես գալ այլ երկրի հավաքականում՝ շանս ընձեռելով մարզիկին շարունակել իր կարիերան:
Այժմ դեռ շատ վաղ է հնչեցնել անուններ, քանզի այս աշնանը անցկացվող ուսումնամարզական հավաքից հետո միայն գերծանր քաշային կարգում հանդես եկող մարզիկների անհատական ցուցանիշների հիման վրա պարզ կդառնա 3-րդ տեղը զբաղեցնող մարզիկի անուն-ազգանունը: Եվ միայն դրանից հետո մարզիկն ու Ծանրամարտի ֆեդերացիան կքննարկեն մարզիկի՝ այլ հավաքականում հանդես գալու իրավունքը:
Եվս մեկ անգամ խնդրում և հորդորում ենք, զերծ մնացեք կամա թե ակամա ապատեղեկատվություն տարածելուց, որոնք հիմք են ստեղծում ավելորդ ասեկոսեների, ինչը խաթարում է մարզիկների բարոյահոգեբանական վիճակը»,-գրել է Ռոստոմյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1235 դիտում
08:47 21-03-2015
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը նույնպես հեռացել է ԲՀԿ-ից. ՀԺ
3460 դիտում
09:32 28-09-2016
Հրաչյա Ռոստոմյանը համաձայնել է նախարար նշանակվել մի պայմանով. «Ժամանակ»
Այս բաժնից
2560 դիտում
22:42 13-12-2024
Ծանրորդ Արա Աղայանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում
3868 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
2854 դիտում
13:09 13-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ