«Փյունիկի» ղեկավարությունն այցելել է Արմենոպոլիսի Հայ Կաթողիկե եկեղեցի
«Փյունիկի» ղեկավարությունն այցելել է ռումինական Արմենոպոլիս քաղաքում գտնվող հայկական Կաթողիկե եկեղեցի: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել երևանյան ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանը:
«Հուսով եմ՝ այսօր հաջողությունը մեզ հետ կլինի: Մենք կարող ենք հաղթել և դուրս գալ Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ»,- գրել է Սողոմոնյանը:
Ի դեպ, «Փյունիկին» Ռումինիայում աջակցում են նաև լեգենդար ըմբիշ, Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանն ու 2001 թ. աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը: