3803 դիտում
16:11 26-02-2018
Արմեն Սարգսյանը Բեյրութում այցելել է Տանն Կիլիկիո Հայոց Կաթողիկե եկեղեցի
ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը փետրվարի 25-ին Բեյրութում այցելել է Տանն Կիլիկիո Հայոց Կաթողիկե եկեղեցի և հանդիպել Ամենապատիվ Տեր Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս-Պատրիարքի, հայ կաթողիկէ համայնքի հոգևոր, քաղաքական, կրթական, ազգային գործիչների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Տանն Կիլիկիո Կաթողիկէ եկեղեցու մայր հայրենիքում հոգևոր, կրթական, բարեգործական գործունեության բնագավառներին առնչվող մի շարք հարցեր:
Ամենապատիվ Տերը հաջողություն է մաղթել պարոն Արմեն Սարգսյանին իր կարևոր և պատասխանատու առաքելության մեջ՝ շեշտելով, որ Տանն Կիլիկիո Հայ Կաթողիկե եկեղեցին միշտ պատրաստ է իր ներդրումն ունենալու Հայաստանի Հանրապետության զարգացման ու զորացման գործում:
Նույն օրը Ա. Սարգսյանը հանդիպել է Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական Եկեղեցու կենտրոնական մարմնի նախագահ վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանի, կենտրոնական մարմնի ատենապետ և Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ վերապատվելի դոկտոր Հայդոստյանի, Ավետարանական համայնքի հոգեւոր, կրթական, ազգային գործիչների հետ:
Վերապատվելի Կարագյոզյանը Արմեն Սարգսյանին ներկայացրել է աշխարհասփյուռ հայ ավետարանական համայնքի կենտրոնները և նրանց հոգեւոր, գիտական, կրթական գործունեությունը: Վերապատվելի դոկտոր Հայդոստյանն իր հերթին ներկայացրել է սփյուռքի միակ հայկական համալսարանի գործունեությունը, Հայաստանի Հանրապետության հետ սերտ համագործակցության ոլորտները:
Հանդիպման ավարտին հայ ավետարանական համայնքի ղեկավար անձնակազմն իր լիակատար աջակցությունն է հայտնել նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին:
Նմանատիպ նյութեր
1749 դիտում
15:30 29-08-2021
Հայ Կաթողիկե եպիսկոպոսները հրավիրվել են Հռոմ Տանն Կիլիկիո Կաթողիկե հայոց պատրիարք ընտրելու համար
Այս բաժնից
4534 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
853 դիտում
21:05 23-11-2024
ԱԺ պատվիրակությունը, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ, մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
862 դիտում
20:42 23-11-2024
Արևմտյան Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է. Լիլիթ Գալստյան