211652_close_icon
views-count17787 դիտում article-date 18:52 13-07-2022

Հուլիսի 13-ից մինչև հուլիսի 16-ը ներառյալ` ժամը 20։00-ից 08։00-ն ժամանակավորապես դադարեցվելու է Սևանից դեպի Երևան ուղղությամբ երթևեկությունը

Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ14+477-կմ14+777 և կմ14+849-կմ15+300 հատվածների ձախ կողմում միջին նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով սույն թվականի հուլիսի 13-ից մինչև հուլիսի 16-ը ներառյալ` ժամը 20։00-ից 08։00, դադարեցվելու է երթևեկությունը կմ16+000 տեղամասից՝ Սևանից դեպի Երևան ուղղությամբ։

Երթևեկությունը կազմակերպվելու է Աբովյանի տրանսպորտային հանգույց-Աբովյան-Բալահովիտ-Երևան այլընտրանքային երթուղով։

Նմանատիպ նյութեր