211652_close_icon
views-count3807 դիտում article-date 14:58 13-07-2022

Երեւանի «Սիզընս» այգին արգելել է ինքնագլորների օգտագործումը այգու տարածքում

Արամի և Փավստոս Բուզանդ փողոցների մեջտեղում գտնվող «Սիզընս» այգին հայտարարել է ինքնագլորների օգտագործման արգելքի մասին:

Այգու հայտարարության մեջ ասվում է. «Հաշվի առնելով վերջին շրջանում ինքնագլորների պատճառով արձանագրված դեպքերը, մենք որոշում ենք կայացրել այգու ամբողջ տարածքում արգելել դրանց օգտագործումը:

Մեր այգու փոքրիկ այցելուների անվտանգ ու հաճելի ժամանցն ապահովելը մեզ համար առաջնային է և ամենակարևորը:

Հուսանք շատ մոտ ապագայում մեր քաղաքում ևս ինքնագլորների համար կլինեն առանցնացված ուղիներ կամ արահետներ, ինչի շնորհիվ այս փոխադրամիջոցով երթևեկությունը կլինի ապահով և անվտանգ

Շնորհակալություն և մինչ նոր հանդիպում Սիզընս այգում»:

Նմանատիպ նյութեր