211652_close_icon
views-count1289 դիտում article-date 15:11 13-07-2022

Շրի Լանկայում ցուցարարները ներխուժել են վարչապետի գրասենյակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյում հուլիսի 9-ից սոցիալ-տնտեսական իրավիճակի ֆոնին բարձրացված բողոքի զանգվածային ակցիաները շարունակվում են։

Այսօր ցուցարարները գրոհել են երկրի վարչապետ Ռանիլ Վիքրամասինհի գրասենյակի վրա, ինչից հետո հրդեհել են այն։

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին նախագահ Ռաջապայսը նախագահի պաշտոնից հրաժարվելու դիմում է գրել և ռազմական ինքնաթիռով իր կնոջ և թիկնապահների հետ փախել երկրից։ 

Հուլիսի 20-ին նշանակվել են նախագահական նոր ընտրություններ, ինչից հետո կձևավորվի ժամանակավոր կառավարություն։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր