Շրի-Լանկայում ահաբեկիչների և զինվորականների միջև փոխհրաձգության արդյունքում զոհվել է 15 մարդ, այդ թվում՝ 6 երեխա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Շրի-Լանկայի արևելքում զինվորականների և ահաբեկիչների միջև ուժգին փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի արդյունքում զոհվել է 15 մարդ, այդ թվում՝ 6 երեխա:
Փոխհրաձգությունը տեղի է ունեցել Սեյնտամարուտու քաղաքում՝ Բատիկալոա քաղաքից հարավ, որտեղ ապրիլի 21-ին՝ Զատկի կիրակի օրը տեղի էր ունեցել ահաբեկչական պայթյուններից մեկը:
Ինչպես հայտնում են զինվորականները, զորքը մոտեցել է մի տան, որտեղ գտնվել է պայթուցիկ նյութերի պահեստ, որի ժամանակ է երեք պայթյուն է տեղի ունեցել և սկսվել փոխհրաձգություն:
Ահաբեկիչները ենթադրաբար տեղի National Towheed Jama'at խմբավորման անդամներ են եղել, որոնց իշխանությունները համարում են ապրիլի 21-ին կաթոլիկ եկեղեցիների և հյուրանոցների վրա հարձակմանն առնչվող:
Ոստիկանության հայտարարության համաձայն, 15 զոհերից 3-ը եղել են մահապարտներ: Զոհերից 6-ը՝ ահաբեկիչներ են եղել, մնացածը՝ քաղաքացիական անձինք: