Շրի Լանկայում ցուցարարները գրավել են նախագահի նստավայրը. խորհրդարանը արտակարգ նիստ է հրավիրել
Շրի Լանկայում հուլիսի 8-ից տնտեսական ճգնաժամի պատճառով սկսված բողոքի զանգվածային ցույցերը նոր թափ են ստանում: Ըստ վերջին լուրերի՝ ցուցարարները գրավել են երկրի նախագահի նստավայրը Կոլոմբո քաղաքում, հայտնում է Ria Novosti-ն։
Ցուցարարների ներխուժումից րոպեներ առաջ նախագահ Գոդաբայա Ռաջապաքսը լքել է նախագահական նստավայրի տարածքը:
Երկրի խորհրդարանը արտակարգ նիստ է հրավիրելու առաջիկա րոպեներին, հայտնում է Ria Novosti-ի Տելեգրամ ալիքը:
Ըստ աղբյուրի՝ Շրի Լանկայի գործող նախագահ Գոդաբայա Ռաջապաքսը արդեն հայտարարել է, որ ինքը պատրաստ է ենթարկվել իշխող կուսակցության առաջնորդների ցանկացած որոշման: