931 դիտում
10:51 13-07-2022
Հաջողությունը երկրի ու որակի հետ նույնացվող ապրանքանիշն է․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հայաստանից արգելված է խոշոր եղջերավոր կենդանիների, ոչխարների, ձիերի մորթիների արտահանումը։ Որոշումն ուժի մեջ է մտել այս տարվա հուլիսի 8-ին եւ կգործի մինչեւ 2023 թ. հունվարի 8-ը։
Եթե ավելի հստակ, ապա 6 ամսով արգելված է երկրից հետեւյալ մորթիների դուրսբերումը. 1. խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ գոմեշների) կամ ձիազգի կենդանիների (թարմ կամ աղադրված, չորացրած, մոխրած, աղջրած կամ այլ կերպ պահածոյացված, բայց չդաբաղած, չմագաղաթացրած կամ հետագա մշակման չենթարկված) չմշակված մորթեր՝ մազածածկույթով կամ առանց մազածածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված, 2. ոչխարների չմշակված մորթեր կամ գառների մորթիկներ (թարմ կամ աղադրված, չորացրած, մոխրած, աղջրած կամ այլ կերպ պահածոյացված, բայց չդաբաղած, չմագաղաթացրած կամ հետագա մշակման չենթարկած)՝ բրդյա ծածկույթով կամ առանց բրդյա ծածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված, 3. այլ չմշակված մորթեր (թարմ կամ աղադրված, չորացրած, մոխրած, աղջրած կամ այլ կերպ պահածոյացված, բայց չդաբաղած, չմագաղաթացրած կամ հետագա մշակման չենթարկած)՝ մազածածկույթով կամ առանց մազածածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված:
Արգելքը, սակայն, չի տարածվում՝ «ժամանակավոր ներմուծում», «վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով ձեւակերպված եւ հետագայում վերաարտահանվող, հետագայում վերաներմուծման պայմանով «վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» ընթացակարգով ձեւակերպվող վերոնշյալ ապրանքների վրա:
Էկոնոմիկայի նախարարությունը 6-ամսյա արգելքի անհրաժեշտությունը պայմանավորում է ՀՀ-ի համար կարեւոր նշանակության ապրանքի (անմշակ կաշի) արտահանումը սահմանափակելու, տեղական արտադրությունը պաշտպանելու եւ հումքային բազայով ապահովելու նպատակայնությամբ։ Ի դեպ, նկատենք, որ հումքն ընդհանրապես համարվում է ոչ թե կարեւոր, այլ ռազմավարական նշանակության, հետեւաբար շատ երկրներում դրա արտահանումն ընդհանրապես արգելվում է։ Ինչեւէ, կաշեգործության ոլորտում երկար ճանապարհ ենք անցել՝ վերելքներով ու վայրէջքներով, կտրուկ հաջողություններով ու կտրուկ անկումներով։ Ոլորտի հետագա դրական տեղաշարժերը մեծապես կախված կլինեն նաեւ այն բանից, թե ինչքանով ճիշտ դասեր քաղած կլինենք սխալներից ու բացթողումներից։
Յուրաքանչյուր ոլորտում հաջողության համար մենք պետք է ձեւավորենք ընդհանուր մեկ՝ երկրին ու որակին նույնացվող ապրանքանիշ՝ հայկական ապրանքանիշ։ Այնպես ինչպես, օրինակ, ֆրանսիական պանիր համտեսելիս չենք նայում, թե որ ընկերությունն է այն արտադրել, ապրանքանիշը՝ «Ֆրանսիական պանիրը» խոսքն ասում է։ Կգա՞նք այդ սահմանագծին ու կկարողանա՞նք մշտապես պահել նշաձողը, նոր կհամարենք, որ հաջողել ենք։ Իսկ քանի դեռ չենք եկել դրան, ուրեմն դեռ կան խնդիրներ, որոնք լուծումներ են պահանջում»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1339 դիտում
22:10 24-08-2014
Ջորջիա Մեյ Ջագերը Reserved ապրանքանիշն է գովազդել. ֆոտոշարք
1209 դիտում
19:20 09-09-2014
Sunglass Hut ապրանքանիշն է գովազդել Ջորջյա Մեյը. ֆոտոշարք
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1249 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1405 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»