211652_close_icon
views-count1768 դիտում article-date 22:25 12-07-2022

Աշխարհում կապիկի ծաղիկով վարակվածների թիվը գերազանցել է 9 հազարը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հուլիսի 12-ին հայտնել է, որ աշխարհի 63 երկրներում կապիկի ծաղիկի վարակի ավելի քան 9000 դեպք է հայտնաբերվել։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ներկայումս աշխարհի 63 երկրներում գրանցվել է կապիկի ծաղիկի վարակի շուրջ 9200 դեպք: Կապիկի ծաղիկի վարակի արտակարգ իրավիճակների հանձնաժողովը կհանդիպի հաջորդ շաբաթ՝ վերանայելու վարակի միտումները, արձագանքման միջոցառումների արդյունավետությունը և առաջարկություններ ներկայացնելու, թե երկրներն ինչ պետք է անեն բռնկումը վերահսկելու համար»,- ասել է ԱՀԿ-ի ղեկավարը:

Կապիկի ծաղիկը եզակի հանդիպող վիրուսային հիվանդություն է, որը մարդկանց է փոխանցվում վայրի կենդանիներից: Հիվանդության ախտանիշները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հոգնածություն: Ըստ ԱՀԿ-ի տվյալների, կապիկի ծաղիկի բռնկումների մահացության մակարդակը սովորաբար կազմում է 1-10%, ընդ որում՝ մահացության մեծ մասը բաժին է ընկնում ավելի երիտասարդ տարիքային խմբերին: Կապիկի ծաղիկի դեմ հատուկ բուժում կամ պատվաստանյութ չկա, սակայն ծաղիկի դեմ նախնական պատվաստումը բարձր կանխարգելիչ արդյունավետություն է ունենում հիվանդության դեմ:

 

Նմանատիպ նյութեր