211652_close_icon
views-count1219 դիտում article-date 22:38 12-07-2022

«Բարսան» 68 մլն եվրո կվճարի Ռաֆինյայի համար

«Լիդսի» կիսապաշտպան Ռաֆինյա Դիասը մոտ ժամանակներս կհամալրի «Բարսելոնայի» շարքերը:
 
Կատալոնացիները պաշտոնական առաջարկ են արել «Լիդսին», որը անգլիական ակումբը պատրաստ է ընդունել:
 
«Լիդսը» 25-ամյա ֆուտբոլիստի համար երաշխավորված կստանա 58 մլն եվրո, ևս 10 միլիոնը նախատեսված են բոնուսների տեսքով:
 
Բրազիլացու տրանսֆերի շուրջ բանակցությունները գտնվում են ավարտական փուլում:
 
ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում Ռաֆինյան 35 հանդիպում է անցկացրել, դարձել 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր