211652_close_icon
views-count26613 դիտում article-date 16:44 12-07-2022

Մասիսում 25-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնին, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչ Բաբայանի կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել հուլիսի 10-ին Արարատի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով։

Այդ օրը, ժամը 23։20-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Արման Բաբաջանյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մասիս քաղաքի Արարատյան և 1-ին փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Մասիս քաղաքի բնակիչ, 60-ամյա Կարո Բադալյանին։

Ինչպես հայտնում է, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» ԲԿ։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+

Նմանատիպ նյութեր