1209 դիտում
22:26 11-07-2022
Քրիստինե Գրիգորյան․ «Սա հայկական ֆուտբոլի նվաճումն է»
Հունիսի 27-ից հուլիսի 9-ը Չեխիայում կայացավ Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության եզրափակիչ փուլը։ ՀՖՖ մրցավար Քրիստինե Գրիգորյանն ընդգրկված էր մրցաշարը սպասարկող մրցավարների կազմում:
Հայ մրցավարը սպասարկել է խմբային փուլի 3 հանդիպում՝ Չեխիա-Ֆրանսիա, Նորվեգիա-Գերմանիա և Ֆրանսիա-Իսպանիա, ինչպես նաև կիսաեզրափակիչ Իսպանիա-Շվեդիա և եզրափակիչ Իսպանիա-Նորվեգիա հանդիպումները։
ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Քրիստինե Գրիգորյանը կիսվել է իր տպավորություններով.
«Մրցաշարը շատ բարձր մակարդակով էր կազմակերպված։ Դեռ մինչև մրցավայր մեկնելն առաջնությունը սպասարկող մրցավարներիս տրամադրել էին բոլոր անհրաժեշտ նյութերը։
Առաջնությունը սպասարկող մրցավարներից մի քանիսին ծանոթ էի արդեն՝ դեռ նախորդ միջազգային խաղերից, մնացածի հետ տեղում ծանոթացա և ընկերներ ձեռք բերեցի։
Չէի սպասում, որ ինձ կընդգրկեն կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումները սպասարկող մրցավարների շարքում, չնայած որ խմբային փուլի հանդիպումները շատ բարձր մակարդակով էի անցկացրել և ֆիթնես թեստերը շատ լավ էի հանձնել։
Երբ իմացա, որ պետք է գործընկերներիս հետ սպասարկեմ Եվրոպայի առաջնության եզրափակիչը՝ աննկարագելի զգացումներ ունեցա։ Չէի կենտրոնանում այն փաստի վրա, որ սա եզրափակիչն է, հանդիպմանը մոտենում էի որպես հերթական միջազգային հանդիպում, որը պետք է բարձր մակարդակով սպասարկել։
Սա ոչ թե իմ, այլ հայկական ֆուտբոլի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՀՖՖ Մրցավարական և տեսչական բաժնի հաջողությունն ու նվաճումն է»։

Նմանատիպ նյութեր
2324 դիտում
18:57 06-08-2021
Սա ամբողջ հայկական սպորտի նվաճումն է․ Հովհաննես Հովսեփյան
5477 դիտում
15:23 24-08-2017
Մաքսիմ Մանուկյան. Այս նվաճումն ինձ համար երազանքի իրականացում էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
5764 դիտում
11:20 16-06-2018
Հեղափոխության հիմնական նվաճումն այն է, որ այսօր ունենք ընտրության հնարավորություն․ Աշոտ Մանուչարյան․ «Փաստ»
Այս բաժնից
1600 դիտում
20:47 19-11-2024
Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Բելառուսի Մ-19 ընտրանուն
1345 դիտում
18:28 19-11-2024
FIFA-ն պատժել է թուրքական ակումբին
1375 դիտում
12:59 19-11-2024
Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Չեխիայում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին՝ նվաճելով չեմպիոնական գոտին