211652_close_icon
views-count2327 դիտում article-date 18:57 06-08-2021

Սա ամբողջ հայկական սպորտի նվաճումն է․ Հովհաննես Հովսեփյան

ՀԲՖ նախագահ Հովհաննես Հովսեփյանը շնորհավորել է Հովհաննես Բաչկովին, Օլիմպիական խաղերում նվաճած բրոնզե մեդալի կապակցությամբ։

«Հայ բռնցքամարտիկները ավարտեցին մրցելույթները օլիմպիական խաղերում։ Ավելի քան 12 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը կրկին մեդալ ունի օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում։

Հովհաննես Բաչկովը նվաճեց բրոնզե մեդալ, թեպետ կարող էր ավելին անել։ Իրականում ես համաձայն չեմ մրցավարների որոշման հետ։ Մրցակիցը կեղտոտ բռնցքամարտ վարեց, իսկ մրցավարները այնքան պրոֆեսիոնալիզմ չդրսևորեցին` հասկանալու համար, թե ինչ է կատրվում ռինգում։ Ամեն դեպքում օլիմպիական բրոնզն էլ մեծ նվաճում է։ Սա ամբողջ հայկակական բռնցքամարտի ու հայկական սպորտի նվաճումն է։

Շնորհավորում եմ բոլորիս ու շնորհակալություն հայտնում բոլոր նրանց ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում հանուն հայկական բռնցքամարտի։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ձգտելու է նրան, որ բռնցքամարտում Հայաստանը լինի առաջատարների թվում»,- ասել է Հայաստանի բռնցամարտի ֆեդերացիայի նախագահը։

Նմանատիպ նյութեր