1691 դիտում
23:40 11-07-2022
Մեկնարկել է Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը
Մեկնարկել է Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ բացման համերգին հնչեցին էստոնացի կոմպոզիտոր Արվո Պյարտի, ֆինն կոմպոզիտորներ Կաիյա Սաարիահոյի, Սեբաստիան Ֆագերլունդի ստեղծագործությունները։ Համերգը ղեկավարում էր մեծահամբավ ֆինն դիրիժոր Հաննու Լինտուն։
Երեկոյի ընթացքում նշանավորվեց նաև հայ-ֆիննական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը։ Հարավային Կովկասում Ֆինլանդիայի Հանրապետության դեսպան Կիրթսի Նարինենը Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնի բացման երեկոյի ընթացքում, ողջունելով ներկաներին, ընդգծեց. «Այս օրերին մենք նշում ենք երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը և դրան զուգընթաց ծրագրել ենք ունկնդրել այն երաժշտությունը, որ ստեղծվել է այդ տարիների ընթացքում։ Մենք այսօր մեծ ուրախությամբ ողջունում ենք նաև Հաննու Լինտուին, որը մեր օրերի մեծանուն դիրիժորներից է և կղեկավարի այսօրվա համերգային ծրագիրը։ Իհարկե, մեծ պատիվ է և ուրախություն՝ հյուրընկալել նրան այստեղ։ Երաժշտությունը միավորող ուժ ունի, այն համախմբում է տարբեր տարիքի, ազգերի, մասնագիտությունների տեր մարդկանց։
Երաժշտությունն ունիվերսալ է։ Այնպես որ՝ եկեք վայելենք բոլորիս կյանքում մեծ նշանակություն ունեցող այդ երաժշտությունը, ինչպես նաև վարպետությունն այն երաժիշտների, որոնք մեծ աշխատանք են կատարել՝ այս երեկոն մեզ պարգևելու համար»։
Մաեստրո Հաննու Լինտուն Հայաստանում առաջին անգամ է։ Նա նկատում է, որ շատ հետաքրքիր է համագործակցել նոր նվագախմբի հետ, հատկապես երբ ներկայացվում են ժամանակակից ստեղծագործություններ. «Երևի թե առաջին անգամ է, երբ ես հանդիպում եմ նվագախմբի՝ ներկայացնելով միայն ժամանակակից երաժշտություն, երաժշտություն, որ նրանց ծանոթ չէ։ Եվ ուրախ էի աշխատել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, երաժիշտները շատ արագ ընկալել ու վերլուծել են բոլորովին նոր երաժշտության պահանջները»։
Խոսելով այն մասին, թե ինչ երաժշտություն է նախընտրում մերօրյա ունկնդիրը, մաեստրոն նշում է, որ ամբողջ աշխարհում ունկնդիրը պահպանողական է։ Հատկապես համավարակից հետո մարդիկ ցանկանում ես լսել Վագներ, Վերդի… «Իհարկե, կան նաև մարդիկ, որոնք նախընտրում են ժամանակակից երաժշտություն։ Ֆինլանդիայում վերջին տարիներին համերգային ծրագրերում դասական երաժշտության հետ ներառում ենք նաև ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ, մարդիկ հետաքրքրասեր են և ցանկանում են բավարարել այդ հետաքրքրասիրությունը»,- ասաց Հաննու Լինտուն։
Անդրադառնալով Պենդերեցկու արվեստին՝ մաեստրոն նշեց, որ իր ղեկավարությամբ կատարվել են Պենդերեցկու ստեղծագործությունները, հիմնականում՝ կոնցերտները։ «Պենդերեցկին հաճախ էր հյուրընկալվում Ֆինլանդիայում, որոշ ֆինն երաժիշտների լավ ընկերն էր, հանդիպել եմ նրան մի քանի անգամ։ Նա եվրոպական կոմպոզիտորական արվեստի մեջ ամենամեծ անուններից է։ Հաճախ երբ կոմպոզիտորը մահանում է, նրա երաժշտությունը դադարում է հնչել, բայց Պենդերեցկու պարագայում այդպես չէ։ Նա կարևորագույն կերպար է եվրոպացի յուրաքանչյուր երաժշտի համար»,- ընդգծեց դիրիժորը։
Հիշեցնենք, որ Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Նմանատիպ նյութեր
1131 դիտում
14:52 08-07-2022
Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնի ընթացքում կներկայացվի ժամանակակից կոմպոզիտորների արվեստը
1134 դիտում
22:42 04-07-2022
Երևանում կանցկացվի Քշիշտոֆ Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը
1032 դիտում
22:54 13-07-2022
Այս օրերին Երևանում ընթանում է Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը
Այս բաժնից
391 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
805 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
694 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը