211652_close_icon
views-count58481 դիտում article-date 15:04 11-07-2022

Խոշոր հրդեհ՝ Էջմիածնում հայտնի «Դանակ-պատառաքաղի գործարանում». ժամանել է հրշեջների 6 մարտական հաշվարկ, 1 սանդուղք, տեղում են Վաղարշապատի ոստիկանապետն ու օպերգծով տեղակալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 11-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Չարենցի 1 հասցեում գտնվող, սովետական տարիներին հայտնի «Դանակ-պատառաքաղի» չգործող գործարանում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ և 1 սանդուղք։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Բդոյանի և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ։

Ոստիկանները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան առանց խոչընդոտի աշխատեն։ 

Դեպքի վայր են ժամանել նաև «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, որ, եթե անհրաժեշտություն լինի քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու, տեղում կատարեն իրենց աշխատանքը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գործարանի տանիքում և ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ 

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Սևակ Սահակյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր