211652_close_icon
views-count65525 դիտում article-date 15:36 10-07-2022

Ավտովթար Լոռու մարզում. 30-ամյա վարորդը Chrysler-ով հայտնվել է ձորում գտնվող զրուցարանի մոտ. օպերատիվորեն ժամանել են Վանաձորի հրշեջներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի հարևանությամբ ավտոմեքենան ընկել է ձորը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի պարեկային ծառայության  գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի  գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել  նույն գումարտակի 1-ին վաշտի  2-րդ դասակի ծառայողները՝  հրամանատար Միհրան Հանիսյանի գլխավորությամբ:

Նույն դասակի պարեկ Սպարտակ Մարտիրոսյանն ու կրտեսեր պարեկ Դավիթ Վարոսյանը սահմանազատել են տարածքը՝ մինչև հրշեջ-փրկարարները հատուկ ճոպանի միջոցով Chrysler մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ձորի զրուցարանի մոտից:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  վարորդը Լոռու մարզի բնակիչ, 30-ամյա Ա. Գ.-ն է:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Արմիեն Դանիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր