211652_close_icon
views-count1120 դիտում article-date 22:49 28-07-2026

Դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող. նրան տեղափոխել են Կանազի հոսպիտալ. իրավապաշտպանն ահազանգում է

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ահազանգում է.

«Քիչ առաջ ահազանգ ստացա, որ դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող Ա․Հ-ն։ Նրա վիճակն այնքան ծանր է եղել, որ ստիպված են եղել տեղափոխել Կանազի հոսպիտալ։

Մայրը որդուն տեսել է անճանաչելի վիճակում, դեմքը դեֆորմացված, հալուցինացիաների մեջ»։

Այս մասին գրում է Oragir.News-ը:

«Զինվորը բանակ էր զորակոչվել 6 ամիս առաջ, հոգեկան առողջական խնդիրներով։ Դեպքը տեղի է ունեցել Ջերմուկի զորամասում, հուլիսի 22-ին, մոտ մեկ շաբաթ առաջ, սակայն քրեական գործ չկա հարուցված և կարծես չեն էլ պատրաստվում հարուցել։ Մոր տեղեկություններով ծեծի հեղինակը սպայական կազմից է։

Խնդռում եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին արձագանքել այս արտառոց դեպքին։ Առայժմ այսքանը, առանց շատ մանրամասների»,- նշել է նա։

 

Նմանատիպ նյութեր