Ճապոնիայի նախկին վարչապետին գնդակահարած տղամարդուն պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել
tert.am-ը գրում է. Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեին գնդակահարած 41-ամյա ճապոնացի նախկին զինծառայող Տեցույա Յամագամին կիրակի օրը հանձնվել է դատախազությանը։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: Հանցագործին պաշտոնապես սպանության մեղադրանք է առաջադրվել:
Աբեի դեմ մահափորձը տեղի է ունեցել ուրբաթ կեսօրին մոտ, երբ նա ելույթ էր ունենում Նարա քաղաքում՝ հուլիսի 10-ին նախատեսված խորհրդարանի վերին պալատի ընտրություններից առաջ նախընտրական քարոզարշավի շրջանակներում։ 41-ամյա ճապոնացի նախկին զինծառայող Տեցույա Յամագամին ինքնաշեն հրազենից երկու անգամ կրակել է նախկին վարչապետի վրա։ Աբեն հիվանդանոց է տեղափոխվել փրկարարական ուղղաթիռով, նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Աբեն 67 տարեկան էր։