211652_close_icon
views-count3037 դիտում article-date 13:24 03-08-2014

10 կանանց սպանած տղամարդուն նոր մեղադրանք է առաջադրվել

47-ամյա Չեսթեր Թերները, ով սերիական մարդասպան է և 2007 թվականին դատապարտվել է մահապատժի՝ Լոս Անջելեսում 10 կանանց սպանելու համար, մեղադրվում է ևս 4 կանանց սպանության մեջ: Այս մասին է հայտնում Российская газета-ն: Սպանությունները տեղի են ունեցել 1987-1997 թվականներն ընկած ժամանակահատվածում: Լոս Անջելեսի Վերին պալատի դատավորը հաստատել է, որ Չեսթերի դեմ եղած ապացույցները համոզիչ են: Դրանք ստացվել են ԴՆԹ-ի արդյունքները համեմատելու արդյունքում: Դատավորը հայտարարել է նաև, որ մարդասպանը վտանգ է ներկայացնում հանրության համար: Նշենք, որ նախկինում որպես պիցցայի առաքիչ աշխատող տղամարդը սպանել է իր հետ նույն թաղամասում բնակվող, 28-42 տարեկան կանանց

Նմանատիպ նյութեր