ԱՄՆ-ում լրագրողներին գնդակահարած մարդասպանը հրապարակել է սպանության տեսագրությունը. տեսանյութ
                        ԱՄՆ-ում երկու լրագրողների [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/26/62925/]սպանության[/url] տեսագրությունը հրապարակվել է համացանցում: Նախնական տվյալներով, այն համացանցում տեղադրել է հենց մարդասպանը: 
Հանցագործության արդյունքում զոհվել են ТВ WDBJ հեռուստաընկերության 24-ամյա լրագրող Էլիսոն Պարկերը եւ 27-ամյա օպերատոր Ադամ Ուորդը:
Պարզվել է, որ մարդասպանը նույն հեռուստաընկերության նախկին լրագրող է եղել: Նրա գործընկերների խոսքերով, կասկածյալը Էլիսոն Պարկերի հետ հաշվեհարդար է եղել «վատ աշխատանքի համար»: 
«Նա միշտ ասում էր, որ մարդիկ իր հետ անարդարացի են վարվում եւ ինքը թույլ չի տա, որ իրեն մոռանան: Նա ասում էր, Էլիսոնը վատ լրագրող էր եւ աշխարհը առանց նրա ավելի լավը կլինի», ասել է լրագրողներից մեկը NBC հեռուստաընկերության եթերում:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


