211652_close_icon
views-count1653 դիտում article-date 14:26 10-07-2022

Շրի Լանկայում զանգվածային ցույցերի ժամանակ զոհերի թիվը հասել է 103-ի. նախագահը հայտնել է՝ երբ կլքի պաշտոնը

tert.am-ը գրում է. Շրի Լանկայում զանգվածային ցույցերի ժամանակ զոհերի թիվը հասել է 103-ի։ Այս մասին կիրակի օրը հայտնել է News First լրատվական պորտալը՝ վկայակոչելով երկրի առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին, գրում է ՏԱՍՍ-ը:

Կոլոմբոյի ազգային հիվանդանոցից հայտնել են, որ բուժհաստատությունում ստացիոնար բուժում է ստանում 55 մարդ։ Բողոքի ցույցերի ժամանակ վիրավորվածներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Մահացածների մասին տեղեկություններ չկան։

Բողոքի ցույցերը լուսաբանելու ընթացքում տուժել է 11 լրագրող։

Ավելի վաղ տեսանյութ էր հրապարակվել, որում երևում էր, թե ինչպես են ցուցարարների կողմից նախագահական նստավայրը գրոհելու ժամանակ ոստիկանները շենքի պատերին կրակում։ Նստավայրը գրավելուց հետո ցուցարարները մտել էին վարչապետի նստավայրի և հրկիզել այն։ Անկարգությունների ֆոնին Շրի Լանկայի կառավարության ղեկավար Ռանիլ Վիկրամասինգեն հայտարարեց, որ կհեռանա իր պաշտոնից։ Իր հերթին երկրի նախագահ Ռաջապակսան մտադիր է հուլիսի 13-ին լքել իր պաշտոնը։

Նմանատիպ նյութեր