Մարդիկ «կերտում են» իրենց ընդդիմախոսներին․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Երբ դու փորձում ես «դեմոնացնել» հակառակորդիդ եւ մերժում ես նրա որեւէ դրական դրսեւորում, դա կարող է օգտակար լինել քարոզչության տեսակետից, բայց, ի վերջո, շատ հնարավոր է՝ կստանաս հակառակորդի հենց այն ծայրահեղացված հատկանիշները, որոնք դու նրան վերագրում էիր:
Սկզբից օրինակ բերեմ միջազգային պրակտիկայից: Տասնամյակներ շարունակ Իսրայելի կրոնական, ինչպես նաեւ՝ մեծ մասամբ քաղաքական վերնախավն ու համաշխարհային հրեականությունը փորձում էին ներկայացնել արաբներին եւ իսլամը՝ բացառապես որպես «ագրեսիվ» եւ «հետամնաց» ազգ եւ կրոն՝ չնայած Իսրայելը՝ որպես պետություն, պաշտոնական, ձեւական մակարդակով հանդուրժողականություն է դավանում:
Իրականում այդ երկրում փորձ չի արվում հաշվի առնել, որ, օրինակ, արաբների մեջ կան քրիստոնյաներ կամ որ՝ իսլամը համաշխարհային քաղաքակրթությանը տվել է բազմաթիվ գլուխգործոցներ արվեստում եւ նվաճումներ գիտության մեջ: Արդյունքում Իսրայելը եւ ողջ Արեւմուտքը որպես հակառակորդ գործ ունեն այդ կրոնի իսկապես ամենամութ, հետամնաց եւ ագրեսիվ ներկայացուցիչների հետ: Ի դեպ, Հայաստանում կան մարդիկ, որոնք կարծում են, թե Իսրայելը բոլոր տեսակետներից, բոլոր առումներով այն մոդելն է, որն անհրաժեշտ է մեր երկրում «քոփի-փեսթ» անել: Դա ակնհայտ չափազանցություն է: Ցանկացած երկրի փորձ ուսանելի է եւ օգտակար, բայց ոչ մի պետություն իրենից իդեալ կամ փարոս չի ներկայացնում:
Հիմա դառնանք մեր ներքաղաքական կյանքին: Այսօրվա իշխանությունը, բնականաբար, շահագրգռված է դեմոնացնել իր քաղաքական հակառակորդներին: Ատելությունը նախկինների հանդեպ այն կրակն է, որը «տաք է պահում» այս իշխանությունների վարկանիշը: Եվ այդ կրակը, կարծում եմ, հնարավոր կլինի թեժ պահել եւս մի քանի տարի: Ցանկացած քննադատության ի պատասխան՝ արտասանվում են «նախկինները» եւ «Քոչարյան» կոդային բառերը, որոնք անիմաստ են դարձնում ցանկացած քննարկում: Որպես արդյունք՝ վարչապետը եւ նրա շրջապատը ստանում են հենց այն ընդդիմությունը, որն իսկապես երազում է ռեւանշի եւ վրեժխնդրության մասին:
Դա մի կողմից լավ է իշխանության համար՝ զուտ մարտավարական իմաստով: Այն գործիչները, որոնք մայիս-հունիսին փողոցում էին, ոչ մի շանս չունեն գալու կամ վերադառնալու իշխանության: Մյուս կողմից՝ ռազմավարական առումով, դա վատ է, որովհետեւ ուժեղ ընդդիմությունը կարող է իշխանությանը հեռու պահել լուրջ սայթաքումներից, իսկ դրանք դեռ սպասվում են եւ թանկ են նստելու թե՛ պետության եւ թե՛ բուն իշխանության վրա: Բայց ճիշտ է նաեւ հակառակը: Առկա ընդդիմությունն իշխանության մեջ չի ցանկանում տեսնել ոչինչ, բացի էժան պոպուլիզմից, եւ չի ուզում խորանալ, թե ինչու, ինչ հիմքով է այդ պոպուլիզմն առաջացել եւ ինչ խնդիրներ է լուծում: Դա է պատճառը, որ նրանց ընդդիմախոսները իշխանության ճամբարից հիմնականում այն ՔՊ-ականներն են, որոնք ծանրաբեռնված չեն ինտելեկտով եւ գիտելիքներով, բայց կարողանում են բարձր պաթոսով արտասանել վերը նշված կոդային բառերը»:
Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։