slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Ասկերանի Իվանյան համայնքում միաժամանակ երեք թաղամաս է կառուցվում
211652_close_icon

Ասկերանի Իվանյան համայնքում միաժամանակ երեք թաղամաս է կառուցվում

views-count1165 դիտում article-date 13:52 08-07-2022
Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի տարածքը հանրապետության ամենամեծ շինհրապարակներից մեկն է։

Մեծածավալ բնակարանաշինական ծրագրերի շրջանակներում՝ պատերազմի հետևանքով տեղահանված քաղաքացիներին բնակարաններով ապահովելու նպատակով, ներկայումս Իվանյան համայնքի տարածքում միաժամանակ երեք թաղամաս է կառուցվում:

Արցախի քաղաքաշինության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ստեփանակերտ-Ասկերան մայրուղու հարակից տարածքում կառուցվող բազմաբնակարան շենքերից և առանձնատներից բաղկացած երկու թաղամասերից բացի, Իվանյանի ներհամայնքային կենտրոնական ճանապարհի հարևանությամբ մեկնարկել են բնակելի տներից բաղկացած ևս մեկ նոր թաղամասի կառուցապատման աշխատանքները։

Ըստ նախագծի՝ թաղամասն կունենա 53 առանձնատուն, որից 25-ի պատվիրատուն Քաղաքաշինության նախարարությունն է։ Նշված 25 առանձնատներից 6-ականը կլինեն երկու և երեք սենյականոց, իսկ 13-ը՝ չորս սենյականոց։

Աշխատանքները ֆինանսավորում է ԱՀ կառավարության կողմից։ Կապալառուները երեքն են՝ «Բիգարշին», «Ա.Վ.Է» և «ՎԵՍՏ» ՍՊ ընկերությունները։

Նմանատիպ նյութեր