4994 դիտում
17:10 19-05-2018
Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում հանդիսավորությամբ շահագործման հանձնվեց համայանքային կենտրոնի շենքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում հանդիսավորությամբ շահագործման հանձնվեց համայանքային կենտրոնի շենքը: Բացման արարողությանը ներկա էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությունը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը, ով մեկ անգամ ևս կարևորեց Սփյուռքի դերը Արցախի պետականաշինության գործում:
Իվանյանի բազմաֆունկցիոնալ համայնքային կենտրոնը կառուցվել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի հովանավորությամբ: Շենքն ունիվերսալ է. այստեղ գործելու են գյուղի բուժկետը, գրադարանը, գյուղապետարանը: Կա նաև համակարգչային սենյակ և հանդիսությունների սրահ:
«Սա անվանում ենք կյանքի տուն, որովհետև այստեղ են կենտրոնացած համայնքի գործունեությունն ապահովող հաստատությունները՝ բուժկետ, գյուղապետարան և այլն։ Հուսքվ եմ, որ այս համայնքային կենտրոնում քիչ կօգտագործեն բուժկետը և հակառակը՝ ավելի զբաղված կլինի հանդիսությունների սրահը»,-ասաց Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը։
Արցախյան ազատամարտի հերոս Քրիստոփոր Իվանյանի անունը կրող համայնքում ապրում է 1400 մարդ: Տորոնտոյի հայ համայնքի հանգանակությամբ կառուցվել էր նաև Իվանյանի մանկապարտեզը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1497 դիտում
13:37 10-04-2021
Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում կիրականացվի հայտնաբերված զինամթերքի պայթեցման աշխատանք
2068 դիտում
15:02 17-05-2021
Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում սկսվել են 180 բնակարանանոց նոր թաղամասի կառուցման աշխատանքները
964 դիտում
13:52 08-07-2022
Ասկերանի Իվանյան համայնքում միաժամանակ երեք թաղամաս է կառուցվում
Այս բաժնից
1039 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ
871 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր