211652_close_icon

Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում կիրականացվի հայտնաբերված զինամթերքի պայթեցման աշխատանք

views-count1578 դիտում article-date 13:37 10-04-2021
Տեղեկացնում ենք, որ կեսօրին, «The Halo trust» ոչ կառավարական ականազերծող կազմակերպությունը, Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի վարչական տարածքում կիրականացնի հայտնաբերված զինամթերքի պայթեցման աշխատանք:

Արցախի ԱԻՊԾ-ից  հայտնում են, որ ԱԻ պետական ծառայության սակրավորները, ռուս գործընկերների հետ մեկտեղ, հետախուզական աշխատանքներ են իրականացնում Ստեփանակերտ և Ասկերան քաղաքների մերձակա անտառային տարածքներում:

Հայտնաբերված և կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքը, որպես կանոն՝ կոչնչացվի տեղում:

Պայթյունների ձայներ լսելու դեպքում, խնդրում ենք չանհանգստանալ:

Պարզաբանումների և այլ տեղեկատվություն ստանալու համար, կարող եք զանգահարել ծառայության 911 ահազանգման կենտրոն:

Նմանատիպ նյութեր