Մոսկվան բացահայտել է Թել Ավիվի երկերեսանիությունը․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Իսրայելական ԶԼՄ-ների զգալի մասը չի դադարում քննադատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ համեմատելով նրան Հիտլերի եւ կայսր Ներոնի հետ: Նրանք առանց տատանման Պուտինին մեղադրում են Ուկրաինայի տարածքում «ռազմական հանցագործությունների» կատարման մեջ:
Հուլիսի 13-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կայցելի Երուսաղեմ, եւ կարելի է ասել, որ ռուս-իսրայելական հարաբերությունները դրանից հետո առավել կվատթարանան. ամերիկյան առաջնորդը, որին Իսրայելը խնդրում է «ձգել օղակն» Իրանի շուրջ եւ ստեղծել «արաբական ՆԱՏՕ», իր հերթին՝ կարող է Թել Ավիվից պահանջել ավելի հստակ դիրքորոշում արտահայտել ՌԴ-ի նկատմամբ եւ աջակցել ԱՄՆ-ին ու Արեւմուտքին ուկրաինական ճգնաժամում:
Այլ խոսքով՝ ուկրաինական ճգնաժամի հարցում Իսրայելի՝ «երկու աթոռին նստելու» փորձը եւ, իբր, «չեզոք դիրքորոշումը» շուտով կավարտվեն։ Վլադիմիր Պուտինը, արգելելով Հրեական գործակալության գործունեությունը Ռուսաստանում, որոշել է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել եւ ցույց տալ, որ այլեւս մտադիր չէ հանդուրժել Թել Ավիվի երկերեսանիությունը»։
Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։