2383 դիտում
11:05 23-01-2019
Սիրիան ՄԱԿ ԱԽ-ում սպառնացել է հարվածել Թել Ավիվի միջազգային օդանավակայանին
Եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միջոցառումներ չձեռնարկի Սիրիայի տարածքի ուղղությամբ Իսրայելի կողմից իրականացվող հարվածների առնչությամբ, ապա Դամասկոսը կարող է համապատախսան հարվածներ հասցնլ լ Ավիվի միջազգային օդանավակայանին։
Ինչպես հաղորդում էRa Novosti գործակալությունը, նման հայտարարոթյուն է արել ՄԱԿ ԱԽ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ-Ջաաֆարին։
Ջաաֆարին հիշեցրել է, որ Իսրայելը պարբերաբար գրոհում է սիրիական տարածքները:
Գործակալությունը հիշեցնում է, որ Սիրիայի ԱԳՆ-ն պարբերաբար նամակներ է հղում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ԱԽ-ին՝ պահանջելով դատապարտել իսրայելական կողմի օդային հարվածներն ու դրանց դադարեցմանն ուղղված քայլեր ձեռնարկել:
«Ժամանակն է, որ կամ ԱԽ-ն անհրաժեշտ քայլեր ձեռնարկի սիրիական տարածքների նկատմամբ իսրայելական կողմի կանոնավոր հարձակումներին վերջ տալու համար, կամ էլ Սիրիան օգտագործի պաշտպանվելու իր օրինական իրավունքն ու Դամասկոսի միջազգային օդանավակայանի նկատմամբ Իսրայելի հարձակմանը համարժեք պատասխան տա՝ հարվածելով Թել Ավիվի օդանավակայանին»,-ասել է Ջաաֆարին:
Նմանատիպ նյութեր
847 դիտում
15:21 21-12-2024
Եմենի հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի շրջանում գտնվող ռազմական օբյեկտի
1477 դիտում
12:33 15-10-2023
Իսրայելական օդուժը հարվածել է Հալեպի միջազգային օդանավակայանին
Այս բաժնից
1045 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ
874 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր