Յուրա Մովսիսյան. Ռուս մարզիկների դեմ պատժամիջոցները ամոթալի որոշում է
Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն անդրադարձել է Ռուսաստանին մարզական մրցաշարերից զրկելու հարցին:
«Հուսով եմ, որ ռուսաստանցիներին շուտով թույլ կտան մասնակցել մրցաշարերին և յուրանքանչյուր մարզիկ կկարողանա միջազգային ասպարեզում ներկայացնել իր երկիրը: Գնալ և հանդես գալ այլ երկրի դրոշի ներքո. դա ինչ-որ չափով տարօրինակ կլինի:
Դա այնքան էլ ճիշտ որոշում չէ, որ ռուսաստանցի մարզիկներին զրկել են միջազգային մրցաշարերից: Քաղաքականությունն ու սպորտաը պետք է իրարից անջատ լինեն, շատ ամոթալի որոշում է:
Հուսով եմ, որ արգելքը շուտով կհանեն: Դա սխալ է. դու բան չես անում, իսկ քեզ զրկում են», ասել է Մովսիսյանը: