211652_close_icon
views-count2143 դիտում article-date 23:16 06-07-2022

Գարի Նևիլը Բորիս Ջոնսոնին կոչ է արել հրաժարական տալ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին կոչ է արել հրաժարական տալ:
 
«Այն փաստը, որը նա կառչում է պաշտոնից ու հրաժարական չի տալիս, նշանակում է, որ վարչապետի պաշտոնում նրա քաոտիկ գործունեությունը տանջալից և տհաճ ավարտ է ունենալու, որին նա արժանի է:
 
Նա պետք է գա խորհրդարան՝ հարց ու պատասխանի, հետո՝ հրաժարական տա», ասել է Անգլիայի հավաքականի նախկին խաղացողն իր թվիթերում:
 
Նևիլի կոչը կապված է Ջոնսոնին առնչվող սկանդալի հետ: Վարչապետի թիմակիցներից մեկը՝ ԱԳՆ նախկին փոխնախարար Քրիստոֆեր Փինչերը, մեղադրվել է սեռական բնույթի բռնություններում:
 
Ջոնսոնը հայտարարել է, որ 2019-ին Փինչերի հանդեպ հետաքննության մասին տեղյակ չի եղել, սակայն բրիտանական լրատվամիջոցները հայտնել են, որ վարչապետը իրավիճակին ծանոթ է եղել, բայց միևնույն է՝ Փինչերին նշանակել էր այդ պաշտոնին:
 
Սկանդալի արդյունքում իրենց պաշտոններին հրաժեշտ տվեցին Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Սաջիդ Ջավիդը և Ֆինանսների նախարար Ռիշի Սունակը:

Նմանատիպ նյութեր