Գարի Նևիլը կարող է առաջադրվել Մանչեսթերի քաղաքապետի պաշտոնի համար
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը անդամագրվել է Լեյբորիստական կուսակցությանը՝ Մեծ Բրիտանիայի երկու առաջատար կուսակցություններից մեկին:
Նախկին ֆուտբոլիստը կարող է մասնակցել Մանչեսթերի քաղաքապետի ընտրություններին, որոնք կայանալու են 2024 թվականին:
Լեյբորիստական կուսակցության առաջատար գործիչներից մեկը՝ Լյուսի Փաուելը, ողջունել է Նևիլի մուտքը կուսակցություն:
«Շատ ուրախ եմ, որ Գարին վերջապես մեր հետ է: Մենք բավական երկար ժամանակ քննարկել ենք այս հարցն իր հետ: Կարծում եմ, որ նա ավելի քան ունակ է սեփական ուղին սկսել քաղաքականության աշխարհում: Անհամբերությամբ սպասում եմ աջակցելու հնարավորությանը», ասել է Փաուելը: