ԱԺ պատգամավորները Սահմանադրության օրվա առթիվ պարգևատրվել են
Tert.am-ը գրում է. ԱԺ պատգամավորները Սահմանադրության օրվա առթիվ պարգևատրվել են: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությունից:
«Սահմանադրության օրվա առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածի»,- ասված է կարգադրության մեջ:
Հավելվածը, հրապարակված չէ, պարգևատման բյուջեն հայտնում են գրավոր հարցմամբ։
Հիշեցնենք, որ նախորդ պարգևատրումն Անկախության 30-ամյակի առթիվ էր: