211652_close_icon

Հանգստյան օրերին Լոռու պարեկների իրականացրած ուժեղացված ծառայության արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count576 դիտում article-date 18:48 06-07-2022
Հանգստյան օրերին Լոռու մարզի պարեկները ողջ մարզում իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 151 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 14 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 2, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 10 անձ։ 10 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 45-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 2-ը՝ թաղանթապատված դիմապակիով և այլն։ 5 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկվել 6 անձ։ Նմանօրինակ ծառայությունները պարբերական են։

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր