949 դիտում
14:32 05-07-2022
Անհատի երջանկության վերջնանպատակին հասնելու համար սահմանադիրը մարդու իրավունքների պաշտպանությունը նախատեսել է որպես գերակա սկզբունք. ՄԻՊ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ուղիղ 27 տարի առաջ ընդունվեց Հայաստանի Երրորդ Հանրապետության Սահմանադրությունը, սակայն հայ սահմանադրաիրավական միտքը սերում է շուրջ 250 տարի առաջ՝ դեռևս Շահամիր Շահամիրյանի հեղինակած Սահմանադրությունից, որն էլ իր հերթին յուրովի ընդհանրացում է Հովհաննես Օձնեցու, Հովհաննես Սարկավագի, Դավիթ Ալավկաորդու, Մխիթար Գոշի, Ներսես Շնորհալու, Ներսես Լամբորանացու, Սմբատ Սպարապետի և հայ հասարակական-իրավական մտքի էլի շատ ու շատ ներկայացուցիչների գործունեության արդյունքները:
Շահամիրյանի Սահմանադրությունը, լինելով իրապես առաջադիմական ու լուսավորչական փաստաթուղթ, ըստ էության արտացոլում է պետականություն ունենալու հայ ժողովրդի դարավոր իղձը։ Պետականություն, որտեղ իշխանության միակ տերը ժողովուրդն է, իսկ միագ թագավորը՝ օրենքն ու օրինականությունը։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը ևս ամրագրում է ներկայացուցչական ժողովրդավարության, անհատի երջանկության բնական ձգտման և հանրային ընդհանուր շահի առաջ մղման նույն մոտեցումները, որոնք բանաձևված են Որոգայթ Փառացում։
Մեր Սահմանադրությամբ ամրագրված են նաև մարդու իրավունքների երաշավորման ու ապահովման սկզբունքները։ Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք: Այլ կերպ ասած, անհատի երջանկության վերջնանպատակին հասնելու համար սահմանադիրը մարդու իրավունքների պաշտպանությունը նախատեսել է որպես գերակա սկզբունք հասարակական հարաբերությունների ու հանրային իշխանության գործունեության համար։ Այս երեք տասնամյակների ընթացքում սահմանադրականության զարգացման մեր պատմությունը նաև ցույց է տալիս, որ այս սկզբունքի լիարժեք իրացման ու մեր հանրության յուրաքանչյուր անդամի համար Սահմանադրությունն իրապես իրենը համարելու համար հետևողական աշխատանք ունենք անելու։
Շնորհավորում եմ Սամանադրության օրվա առթիվ»:

Նմանատիպ նյութեր
859 դիտում
11:50 05-07-2023
Այսօր և միշտ Սահմանադրության նկատմամբ հարգանքը գերակա սկզբունք է․ Մանե Թանդիլյան
3181 դիտում
23:48 21-01-2021
Նիկոլը մնում է իշխանության, որպեսզի վերջնանպատակին հասցնի Հայաստանի ամբողջական թրքացման ծրագիրը. Նարեկ Մանթաշյան
Այս բաժնից
934 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
958 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»