1465 դիտում
22:18 06-02-2019
Անհատի PR-ը կարևոր է, բայց չպետք է երկրորդական պլան մղի պրոֆեսիոնալ աշխատանքը․ Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է PR դպրոցի շրջանավարտներին
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հյուրընկալել է Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանի ղեկավարած PR դպրոցի շրջանավարտներին՝ խոսելով Պաշտպանի հաստատության դերի և իր մասնագիտական ձեռքբերումների մասին։
«Երբ ես ընտրվեցի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում, երկու տարբերակ ունեի․կա´մ պետք է պոպուլիզմով զբաղվեի՝ ինձ համար ապահովելով հասարակության շրջանում դրական վարկանիշ, բայց երկարաժամկետ հեռանկարում կործանեի կառույցի հեղինակությունը, կա´մ պետք է ընտրեի դժվար ճանապարհը՝ պրոֆեսիոնալ աշխատանքը։ Ես, իհարկե, ընտրեցի երկրորդը, և այդ աշխատանքի շնորհիվ մենք այսօր ունենք միջազգային բարձր հեղինակություն, ակտիվորեն ներգրավված ենք օրենսդրության կատարելագործման ոլորտում, ինչպես նաև տարեցտարի ավելի բարձր ցուցանիշներ ենք արձանագրում դրական լուծում ստացած գործերի թվով»,-պատմել է Արման Թաթոյանը՝ շեշտելով, որ անհատի PR-ը կարևոր է, բայց չպետք է երկրորդական պլան մղի պրոֆեսիոնալ աշխատանքը։
Նա նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի կամ օմբուդսմանի առաքելությունը պահանջում է աշխատանք պետական բոլոր մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և միջազգային գործընկերների հետ։
«Դիմողի հայտնած տեղեկության գաղտնիությունը, աշխատանքի օբյեկտիվությունը և անկախությունը մեզ համար հիմնարար արժեքներ են։ Մարդու իրավունքների պաշտպանի արդունավետ աշխատանքի կարևոր գրավական է իրավունքի խախտման հանդեպ անհանդուրժողականությունը, այդ խախտումը վերացնելու հարցում հետևողականությունը և լուծմանը նպաստելը»,- մանրամասնել է Արման Թաթոյանը։
PR դպրոցի շրջանավարտները մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող տարբեր հարցեր են ուղղել Պաշտպանին, իսկ հանդիպման ավարտին Արման Թաթոյանն Աստղիկ Ավետիսյանի հետ ավարտական վկայականներ է հանձնել PR դպրոցի շրջանավարտներին՝ նրանց մաղթելով մասնագիտական հաջողություններ հանրային կապերի ոլորտում։
Նմանատիպ նյութեր
2486 դիտում
16:57 24-01-2017
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
2126 դիտում
16:25 02-06-2017
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
Այս բաժնից
898 դիտում
19:54 29-01-2025
ՆԳ նախարարության աշխատակիցները «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տոնական միջոցառում էին կազմակերպել
778 դիտում
19:34 29-01-2025
ԵՄ երկրների դեսպանները հավանություն տվեցին Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգմանը