211652_close_icon
views-count862 դիտում article-date 11:50 05-07-2023

Այսօր և միշտ Սահմանադրության նկատմամբ հարգանքը գերակա սկզբունք է․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետ թեկնածու Մանե Թանդիլյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Սահմանադրության օրվա առթիվ․

«Հայաստանը նշում է Սահմանադրության օրը։ 

Ազատ, ժողովրդավարական և սոցիալական պետություն կառուցելու հայ ժողովրդի  նպատակն ամրապնդվեց 1995  թվականին՝ ՀՀ Սահմանադրության հռչակմամբ։ Եվ այդ նպատակը նաև ամրագրվեց սևով սպիտակի վրա ու դարձավ Մայր օրենքի առանցքային կետերից մեկը։ 

Որպես իրավական ամուր հենարան՝ մեր Սահմանադրությունն այս տարիների ընթացքում մեզ ուղղորդել է նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում։ Այսօր և միշտ Սահմանադրության նկատմամբ հարգանքը գերակա սկզբունք է,  որով այլոց համար օրինակ լինելը միմիայն պատիվ և պատասխանատվություն է։ Եվ հենց այս բարձր գիտակցումն է առաջնորդում մեզ՝ այդ օրինակը լինելու, հասարակության ընկալումներում դա խորապես դրոշմելու և այդ գիտակցումը բարձր պահելու համար։ 

Մայր օրենքն ամրագրում է անբեկանելին՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն է։ Սա է այն հիմնարար ուղենիշը, որով պետք է առաջնորդվի պետությունը, որի շուրջ պետք է ծավալվի յուրաքանչյուրիս գործունեությունը, և որը պետք է դառնա շարժիչ ուժ՝ Հայաստանն իրապես իրավական երկիր դարձնելու համար»։

Նմանատիպ նյութեր