211652_close_icon
views-count1523 դիտում article-date 22:54 04-07-2022

Ես սխալ թույլ տվեցի. պետք է մնայի Եվրոպայում. Ուսեյն Բոլտ

Լեգենդար արագավազորդ, աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլտը հայտնել է, որ սխալ է թույլ տվել, երբ որոշել է Ավստրալիայում ֆուտբոլային կարիերան սկսել:
 
2017-ին թեթև ատլետիկայում կարիերան ավարտելուց հետո Բոլտը որոշեց ֆուտբոլով զբաղվել: Ավստրալիական լիգայում նա խաղում էր «Սենթրալ Քոսթ Մերիներսում», սակայն ակումբում անցկացրեց ընդամենը 8 շաբաթ:
 
«Ես սխալ թույլ տվեցի: Երբ հեռացա թեթև ատլետիկայից, սակայն չէի ցանկանում մնալ Եվրոպայում՝ լրագրողների պատճառով: Այդ ժամանակ էլ մեկնեցի Ավստրալիա, սակայն այնտեղ ֆուտբոլի մակարդակն այնքան էլ բարձր չէր: Պետք է մնայի Եվրոպայում:
 
Մի քանի տարվա փորձերից հետո ինքս ինձ ասացի. ժամանակն է առաջ շարժվել: Արդյունքում այդպես էլ արեցի», պատմել է Բոլտը:

Նմանատիպ նյութեր