Հայաստանի ազատ ըմբշամարտի հավաքականը 2-րդ տեղը գրավեց
ՀՀ վաստակավոր մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ, Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում, փայլուն հաջողության հասավ Հայաստանի ազատ ըմբշամարտի հավաքականը:
Համանուն մրցաշարի պատմությունում մեր երկրի ներկայացուցիչները առաջին անգամ ունեցան երեք ոսկե, մեկական արծաթե և բրոնզե մեդալակիր:
Պատվանդանի չեմպիոնական աստիճանին կանգնեցին երևանցի Հայկ Պապիկյանը / 70 կգ /, ազատանցի Մուշեղ Մկրտչյանը / 79 կգ / և գյումրեցի գերծանրքաշային Լյովա Գևորգյանը:
Փոխչեմպիոնի պատվին արժանացավ արմավիրցի Հարություն Հովհաննիսյանը / 57 կգ /, իսկ նրա թիմակից, երևանցի Հայկ Աբրահամյանը / 61 կգ / բավարարվեց բրոնզե պարգևով: Վերջին երկու մեդալակիրները Երևանի պետական մարզական օլիմպիական քոլեջի սովորողներ են:
Մեր ազատ ոճայինները երկրորդ տեղը գրավեցին թիմային պայքարում: