211652_close_icon
views-count6722 դիտում article-date 22:10 01-07-2022

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը չեղարկել է այսօր նախատեսված երգի պրեմիերան և հայտնել պատճառը. exclusivelife.am

exclusivelife.am-ը գրում է. Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը չեղարկել է այսօր նախատեսված երգի պրեմիերան։ Այս մասին երգչուհին հայտնել է ինստագրամի իր էջում։

«Որոշեցի չեղարկել այսօրվա պրեմիերան։ Երգիս գործիքավորումն ունի որոշակի շտկումների կարիք, որից հետո միայն վերջնական իմ սրտով կլինի այն։

Այս պրոյեկտի վրա աշխատել եմ 1 տարուց ավելի ու այն չափազանց կարևոր է ինձ համար։ Այդ պատճառով պրեմիերան կանեմ այն ժամանակ, երբ լիարժեք կլինի աշխատանքս ու արժանի կլինի ներկայացնելու ձեր ուշադրությանը։ Կփորձեմ երկար չսպասեցնել»,- գրել է երգչուհին։

Նշենք, որ ավելի վաղ ինստագրամյան իր էջում Լիլիթ Հովհհանիսյանը տեղադրել էր տեսահոլովակի անոնսը՝ կից նշելով, որ տեսահոլովակի պրեմիերան սպասվում է հուլիսի 1-ին՝ ժամը 13․00-ին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր