315 դիտում
14:52 01-07-2022
Արթուր Թովմասյանը ընդունել է «Ապրելու ձայնը» խորագրով գրական- մշակութային օրերի մասնակիցներին
Հուլիսի 1-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ընդունել է «Ապրելու ձայնը» խորագրով գրական- մշակութային օրերի մասնակիցներին:
Ողջունելով հյուրերին՝ Արթուր Թովմասյանը կարևորել է ստեղծագործող մարդկանց դերը հանրության մեջ առողջ մտածելակերպ ձևավորելու, մարդու գեղագիտական ճաշակի վրա ներազդելու, նաև՝ պատմությունը վավերականացնելու տեսանկյունից: Նա գրողների աշխատանքը համեմատել է մեղուների ու շինարարների ստեղծող տեսակի հետ:
Ազգային ժողովի նախագահը խոսել է արցախցու դիմադրողական ուժը հզորացնելու անհրաժեշտության մասին՝ այդ տեսանկյունից ընդգծելով Արցախ-Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, գրական-մշակութային կամուրջների ստեղծման կարևորությունը:
Համազգային հայ կրթական և մշակութային միության արցախյան գրասենյակի պատասխանատու Հերմինե Ավագյանը, ով «Ապրելու ձայնը» գրական –մշակութային օրերի կազմակերպիչներից է, շնորհակալություն է հայտնել հանդիպման համար ու նշել նման միջոցառումների շարունակականության կարևորությունը:
Հանդիպումն ընթացել է ազատ ընթացակարգով, Հայաստանից ժամանած գրողներն ու գրականագետները հարցեր են ուղղել խորհրդարանի ղեկավարին ու խոսել Արցախը համազգային մշակութային կենտրոն դարձնելու հնարավորության մասին:
Հանդիպմանը ներկա էին խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները:
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր
730 դիտում
20:20 20-05-2023
ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է Կոռնիձորի հանրահավաքի մասնակիցներին ու նրանց հնչեցրած ուղերձները
Այս բաժնից
640 դիտում
18:40 20-05-2024
Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով
478 դիտում
18:27 20-05-2024
Խորհրդարան է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը
415 դիտում
18:02 20-05-2024
Ֆինանսների նախարարն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրենին