211652_close_icon
views-count2021 դիտում article-date 10:37 01-07-2022

Բոլորը հայտարարում են, որ միջանցք երբեք չի քննարկվել, բայց Ալիևը դրա մասին խոսում է․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Կասպյան վեցերորդ գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Ալիեւն առիթը բաց չթողեց հերթական անգամ սադրիչ հայտարարություններ անելու համար: Նա իր ելույթում շեշտեց, որ «Զանգեզուրի միջանցքն» իրականություն է դառնում: Ճիշտ է, մինչ այդ Ալիեւը դիմեց ակնհայտ մանիպուլյացիայի՝ հայտարարելով, թե տրանսպորտային ենթակառուցվածքներ է կառուցում այսպես կոչված «արեւելյան Զանգեզուրում»: Բաքվի առաջնորդն իր հրամանագրով այդպես է անվանում Արցախի Հանրապետությունից 44-օրյա պատերազմի ժամանակ օկուպացրած Կովսականի ու հարակից շրջանների տարածքները եւ, ըստ էության, «Զանգեզուրի միջանցք» ասելով նկատի ուներ հենց այդ հատվածում ակտիվորեն իրականացվող ճանապարհաշինական աշխատանքները, սակայն փորձեց այնպես ներկայացնել, թե իբր խոսում է Մեղրիի հատվածի մասին: Բացի այդ, Ալիեւը հայտարարեց, թե վերականգնում եւ զարգացնում է Ղարաբաղը:

Միջանցքի մասին հայտարարությանն արձագանքեց նաեւ ՀՀ ԱԽ քարտուղարը: «Պաշտոնական Երեւանը նոյեմբերի 9-ից հետո սրան արձագանքում է, եւ ոչ միայն պաշտոնական Երեւանը, այլ նաեւ պաշտոնական Մոսկվան, պաշտոնական Բրյուսելն այս մասին ասել են: Կարծում եմ՝ բանակցային գործընթացի ընկալման խնդիր կա, որովհետեւ բոլորը հայտարարում են, որ միջանցք երբեք չի քննարկվել, բայց ադրբեջանական կողմը դրա մասին հայտարարում է անհասկանալի պատճառներով»,- հայտարարեց Արմեն Գրիգորյանը եւ բացառեց Հայաստանի տարածքով միջանցքային տրամաբանությամբ որեւէ ճանապարհի դիտարկում»:

Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր