1558 դիտում
10:13 01-07-2022
Գերեվարված ու անհետ կորած անձանց ճակատագիրը մնում է անհայտ. Փաշինյանը խաբել է. մաս 41. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում ու Արցախում այս պահի դրությամբ ընդհանուր առմամբ 203 անհետ կորած անձ կա: Նրանցից 20-ը քաղաքացիական անձինք են, մյուսները՝ զինվորականներ: Տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից փոխանցեցին: Անհետ կորածների ծնողները օրերս «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էին հավաքվել, ինչից հետո հայտարարություն են տարածել, որ անհետ կորածներից շատերը գտնվում են փաստացի գերության մեջ:
«Որոշ դեպքերում զոհված անձանց մարմինները կամ մասունքները թաքցվում են կամ չեն հայտնաբերվել որոնողական աշխատանքների արհեստական խոչընդոտների արդյունքում, իսկ որոշ դեպքերում էլ մասունքների ԴՆԹ փորձաքննության արդյունքները կասկածելի են կամ բավարար չեն անձի ճակատագիրը պարզելու համար»,- ասված է հայտարարության մեջ: 44-օրյա պատերազմից հետո՝ տարիուկես անց՝ ցավալիորեն մինչեւ օրս, անհետ կորածներ ու անհողաթումբ շիրիմներ ունենք: Բազմաթիվ ծնողներ շարունակում են մղկտալ իրենց որդու անհայտ ճակատագրի համար: Նրանք դիմում են հնարավոր բոլոր կառույցներին, բայց, փաստորեն, ապարդյուն: Բայց հիշենք, թե ինչ էր ասում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմից անմիջապես հետո՝ նոյեմբերի 18-ին:
Ներկայացնելով «երկրում ստեղծված իրավիճակը հաղթահարելու եւ երկրում կայունություն ու անվտանգություն հաստատելու համար առաջիկայում ամենակարեւոր անելիքների ճանապարհային քարտեզը»՝ նա հրատապություն պահանջող անելիքների 15 կետ էր հրապարակել, որի 6-րդ կետը սահմանում էր. «Գերեվարված զինվորականների եւ քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձ, նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում, անհետ կորածների ճակատագրերի շուտափույթ պարզաբանում, նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում»:
Այս հայտարարությունից անցել է ավելի քան տարիուկես, բայց թե՛ գերեվարված անձանց, թե՛ անհետ կորածների ճակատագիրն առ այս պահը շարունակում է անհայտ մնալ: Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստել է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1870 դիտում
21:00 24-11-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է գերեվարված եւ անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը