Նիկոլ Փաշինյանը հանդիպել է գերեվարված եւ անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ
[url=https://news.am/arm/news/615340.html?fbclid=IwAR1zMXKxjTsYxcJCSYFtV4OSn7l1MvhIvH5jQ4W6vc5ILTLiy7JOTU04EiY]News.am[/url]-ը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում այսօր եւս հանդիպում է ունեցել արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինվորականների եւ քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ:
Վարչապետն անդրադարձել է զոհվածների դիերի, գերիների փոխանակման, անհետ կորած անձանց հայտնաբերման ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության եւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ տարվող աշխատանքների ընթացքին:
Կառավարության ղեկավարը լսել է ներկաներին եւ պատասխանել նրանց հարցերին: Անդրադարձ է կատարվել նաեւ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեությանը: