211652_close_icon
views-count30622 դիտում article-date 16:07 29-06-2022

Կրակոցներ՝ Երևանում. դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևանի քրեականի պետն ու տարածքի ոստիկանապետը, հայտնաբերվել է 9 հատ կրակված պարկուճ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 29-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ Բանավան թաղամասի 11 շենքի այգու մոտ կրակոցի ձայներ են լսվում և ըստ ահազանգողի, հնարավոր է՝ կրակոցներն արձակում են շների վրա։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը և ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Իգոր Մեսրոպյանը։ 

Ոստիկանները տաք հետքերով պարզում են, որ Ջրվեժ թաղամասի բնակիչ՝ 43-ամյա Էդգար Մ-ն նույն օրը, ժամը 06։30-ի սահմաններում Բանավան 11 շենքի մոտ գտնվող այգում իր մոտ եղած հրացանով կրակոցներ է արձակել։

Ոստիկաները դեպքի վայրում հայտնաբերել են 9 հատ կրակված պարկուճ, ու մինչ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում, քրեական հետախուզության բաժնի ծառայողները տեղում իրականացնում են հսկայածավալ, ճիշտ ու գրագետ աշխատանք և հենց դրա արդյունքում էլ խուլիգանություն կատարելու կասկածանքով իրենց կողմից հայտնաբերված Էդգար Մ-ն բերման է ենթարկվում ոստիկանության Նոր Նորքի բաժին։ 

Փաստի առթիվ հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Նավասարդյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Հրացանը հայտնաբերվել է։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր