211652_close_icon
views-count56323 դիտում article-date 11:42 21-08-2017

Կրակոցներ Արարատի մարզում. դեպքի վայր են ժամանել մարզի ոստիկանապետն ու տարածքի ոստիկանապետը, հայտնաբերվել է 27 հատ պարկուճ

Երեկ՝ օգոստոսի 20-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Ոստիկանության Արարատի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Արևաշատ գյուղում կրակոցներ են հնչում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանոպետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ Արտաշատի ոստիկանապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ անհայտ անձը դեռևս չպարզված հրազենից կրակոցներ է արձակել նույն գյուղի բնակիչ՝ 56-ամյա Մենորա Մարտիրոսյանի տան ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցներ արձակողը այնուհետև դիմել է փախուստի, իսկ Մ. Մարտիրոսյանը զբաղվում է մսավաճառությամբ։ Ըստ տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն կրակոցների հետևանքով կոտրվել են Մ. Մարտիրոսյանի տան պատուհանի ապակիները և վնասվել է 34-ամյա Գեղամ Սարգսյանին պատկանող, այնտեղ կայանված Opel Vectra մակնիշի ավտոմեքենան։ Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի քննիչները, ովքեր ոստիկանների հետ տեղում զննություն կատարելով՝ հայտնաբերել են 5.45 մմ տրամաչափի 27 հատ պարկուճ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր