211652_close_icon
views-count795 դիտում article-date 19:56 29-06-2022

ՄՕԿ-ը վերահաստատել է սպորտում գենդերային հավասարությունը

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան  ընդունել է բանաձև, որի համաձայն  յուրաքանչյուր տարվա հունիսի 24-ը հռչակվել  է դիվանագետ   կանանց միջազգային օր:

Այդ առթիվ,  միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ),  վերահաստատել է  սպորտում գենդերային հավասարությունը և  հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով: 

Տոկիոյի ամառային մարզահանդեսում  տեղի է  ունեցել պատմության մեջ առաջին գենդերային հավասարությունը: Կանայք կազմել  են մասնակիցների 48 տոկոսը: 

ՄՕԿ-ը իր վարչակազմում ավելի շատ կանանց է նշանակում ղեկավար պաշտոններում:  

Հիշենք , որ Տոկիոյի օլիմպիական ամառային խաղերի բացման արարողության ժամանակ, յուրաքանչյուր երկրի   դրոշը ծածանում էին մեկական մարզիկ – մարզուհի: 

Հայաստանի եռագույնով մարզադաշտ մտան հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը:

Նմանատիպ նյութեր