Սևանի խնդիրների լուծումը սրտացավություն է պահանջում․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ամեն տարի Սեւանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ծրագիր է հաստատվում։ Դա «Սեւանա լճի մասին» օրենքի պահանջներից է բխում։ Հիմա շրջանառվում է 2023 թ. տարեկան ծրագրի նախագիծը: Երբ ուսումնասիրում ենք հաջորդ տարի ձեռնարկվելիք քայլերի ցանկը եւ համեմատում նախորդների հետ, առանձնապես էական փոփոխություն չենք նկատում։
Սեւանա լճի էկոհամակարգի պահպանման նպատակով նախատեսվող քայլերից են լճի առափնյա տարածքում գտնվող շուրջ 2400 հանգստի, սննդի (300 մշտական գործող) օբյեկտների կոյուղու եւ կենցաղային հոսքաջրերի կենսաբանական մաքրման կայանների կառուցումն ու շահագործումը։ Այս գործընթացն էլ է ձգձգվում, թեեւ 2006-ից համապատասխան որոշում կա։ Այս հարցի՝ տարիներ շարունակ չլուծվելն էլ անհասկանալի է, մանավանդ, երբ դա պետք է արվի օբյեկտները շահագործող տնտեսավարողների միջոցների հաշվին։ Մեզ մնում է պատկերացնել, թե ինչ ծավալի կեղտոտ հոսքաջրեր են լցվում լիճը։
Մեկ այլ խնդրի մասին. ասում ենք, որ կլիմայի փոփոխության հետեւանքով սակավաջրության, ջրային պաշարների արդյունավետ կառավարման նպատակով մարզերում, համայնքներում եւ Սեւանա լճի հարակից համայնքներում ջրախնայող տեխնոլոգիաների օգտագործումը (կաթիլային ոռոգման ցանցի ներդրմամբ) հնարավորություն կտա սակավ եւ սահմանափակ քանակությամբ ջրով ոռոգում անել՝ հնարավորինս նվազեցնելով Սեւանից ոռոգման նպատակով ջրի բացթողումը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։